Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Դպրոցի տնօրենի հարցո՞վ էլ պիտի Նիկոլ Փաշինյանը զբաղվի

Դպրոցի տնօրենի հարցո՞վ էլ պիտի Նիկոլ Փաշինյանը զբաղվի
12.12.2018 | 18:38

Այսօր Չարենցավանի 3-րդ դպրոց էր գնացել անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որպեսզի վերջ դրվի բողոքներին ու դասադուլներին։ Սա վկայում է այն մասին, որ բոլոր ոլորտներում այսուհետ առանց Փաշինյանի անմիջական միջամտության հնարավոր չէ հարցեր կարգավորել։ Կրթական նման խնդիր անգամ փոխնախարարի մակարդակով կարելի էր լուծել և հարցը չէր էլ հասնի վարչապետին, սակայն ԿԳ նախարարն անգամ չի կարողացել սեփական ոլորտի այդ հարցը կարգավորել, էլ ուր մնաց փոխնախարար կամ այդ գերատեսչության այլ ներկայացուցիչ։


Դպրոցի տնօրենի հարցով էլ պիտի Նիկոլ Փաշինյանը զբաղվի։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Չարենցավանի դպրոցի բողոքող կոլեկտիվին խոստացել էր այցելել և հարցը կարգավորել։ Հարցի մի կողմն է, թե մինչ այդ ինչու նախարարությունը չէր կարողացել կամ ի վիճակի չէր եղել խնդրհարույց իրավիճակին լուծում տալ, բայց մյուս կողմից էլ այս օրերին՝ հետընտրական ժամանակահատվածում, ինչու դպրոցի տնօրենի հարցը չի կարգավորվել, որ Փաշինյանի այցը հրատապ դարձավ։ Երևի Արայիկ Հարությունյանի գլուխը խառն էր ընտրություններով, իսկ կրթությունը դեռ կսպասի։ Մինչդեռ եթե այս տրամաբանությամբ առաջ գնանք, ոչ մի ոլորտում սայլը տեղից չի շարժվի, մինչև Փաշինյանը գործին չխառնվի։
Հարց է ծագում՝ Նիկոլ Փաշինյանը քանի մասի պիտի բաժանվի, որ անգամ այսպիսի չնչին հարցերով անձամբ զբաղվի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ